ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Սյունեցի 150 երիտասարդ կանդամագրվի ՀՀԿ-ին

Սյունեցի 150 երիտասարդ կանդամագրվի ՀՀԿ-ին
19.02.2017 | 18:40

Ծաղկաձորում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է 150 սյունեցի երիտասարդների հետ, որ ցանկացել են անդամակցել ՀՀԿ-ին: Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու մարզպետին առաջարկություններ ներկայացրին համայնքը զարգացնելու և ժամանցն ու կրթությունը համայնքում կազմակերպելու վերաբերյալ:


Բարձր գնահատելով երիտասարդների ակտիվությունը հասարակական կյանքում՝ Սյունիքի մարզպետն ընդգծեց, որ երիտասարդները նոր գաղափարներ ու մտքեր կբերեն, որից կուսակցությունը միայն կշահի:

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ