ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
23.03.2017 | 21:43

Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն,- ՀՖՖ-ի կայքը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ինքնագրով նկարներ նվիրել նրանց:


Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Նա կլոր սեղանի շուրջ զրուցել, խաղացել և լուսանկարվել նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնել նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրել են իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարել իրենց իսկ մշակած երգը:
Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ