Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Հաշվետվության հերթը եկավ

Հաշվետվության հերթը եկավ
07.04.2017 | 13:04

Վարչապետի ընտրարշավի դրական արդյունքը, ըստ ամենայնի, նկատելի կլինի շատ բնակավայրերում: Կառավարության երեկվա նիստում վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին լուծել բնակավայրերը ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով ապահովելու խնդիրը:

Գուցե և խնդիրը լուծվի, քանի որ այն դիտարկվեց համալիր՝ ներառյալ միջպետական և մարզային ճանապարհների կարգավորումը: «Կարծում եմ՝ ժամանակն է սահմանելու խնդրի լուծման հստակ վերջնաժամկետ»,- ասաց վարչապետը և վերջակետ դրեց: Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հիշեցրեց նաև, որ ժամանակն է ներկայացնելու կառավարության 2016-ի ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կարգավորման վերաբերյալ հաշվետվությունները: Ինչ խոսք, վարչապետի այս հանձնարարականից հնարավոր է շատ նախարարների «թուքը» չորանա: Վերջապես, որքան էլ փորձեն խնդիրները լուծված ներկայացնել, յուրաքանչյուր ոլորտում մարդն իր մաշկի վրա պետք է զգա դրական փոփոխությունները:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ