Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք
12.05.2017 | 10:06

Բնության անակնկալները «ծանրամարս» են գյուղատնտեսության համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի գյուղմթերք արտադրողները բազմիցս դիմել են գյուղնախարարությանը ավելի ժամանակակից հակակարկտային սարքեր ներդնելու խնդրանք-պահանջով։ Վերջապես արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդիրը փորձում է լուծել.

«Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում։ Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառման, ինչը կնպաստի գյուղարտադրանքի կորուստների նվազեցմանը և բարենպաստ պայմաններ կստեղծի գյուղացիների եկամուտների ավելացման համար»,- կառավարության երեկվա նիստում ասաց ԱԻ-ի նախարար Դավիթ Տոնոյանը։ Այլ կերպ ասած, բառացիորեն կրկնեց այն, ինչ այսքան տարի ասում են գյուղացիները։ Ինչպես ասում են` ավելի լավ է լսելի լինել ուշ, քան երբեք։ Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման փորձնական ծրագրի համար կհատկացվի 75 մլն դրամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ