ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է
03.10.2017 | 21:58

Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները՝ կենցաղային տեխնիկա:

Նշենք, որ ծրագրում ընդգրկված են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:


Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման օրվան նվիրված սոցիալական ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Այս տարի այն անց է կացվում «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո և նվիրված է մեր քաղաքի ծննդյան 2799-րդ տարեդարձին:
Ճիշտ այդքան ընտանիք էլ ընդգրկվել է այս տարվա ծրագրում:
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի ավարտը նախատեսված է հոտկեմբերի 11-ին:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ