ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արարատ Միրզոյանի՝ «Time out» վերցնելու և ուսանողներին լսելու առաջարկը մնաց անարձագանք

Արարատ Միրզոյանի՝ «Time out» վերցնելու և ուսանողներին լսելու առաջարկը մնաց անարձագանք
14.11.2017 | 21:18

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ԵՊՀ-ում հանդիպել է հացադուլ հայտարարած ուսանողների հետ, հորդորել դադարեցնել հացադուլը, սակայն ուսանողները չեն համաձայնել։ «Հացադուլը պայքարի ծայրահեղ ձև է, ես հորդորեցի դադարեցնել հացադուլը, սակայն նրանք վստահեցրին, որ վճռական են իրենց պայքարում։ Ես ուզում եմ ասել, որ հացադուլ հայտարարած հինգ ուսանողից չորսը բանակում ծառայած երիտասարդներ են, բավական հասուն մարդիկ են ու հասկանում են՝ ինչ են անում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը։


Պատգամավորն ասաց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որի հանգուցալուծումը վիճահարույց «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումը հետաձգելն է։ «Ազգային ժողովին առաջարկում եմ մի փոքր «թայմ աութ» վերցնել, հետաձգել որևէ կերպ օրենքի քննարկումը, որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք լուծում այս հարցը։ Այս պահին ճիշտ չէ մանդատների թվի գերակշռումով անցկացնել, ընդունել այս հարցը, քանի որ սրանք բոլորը մեր երեխաներն են, մեր ընկերներն են»,- հայտարարեց Միրզոյանը։
Անդրադառնալով օրինագծին՝ ընդդիմադիր պատգամավորը մտավախություն հայտնեց, որ պաշտոնյաների զավակները այս օրինագծի հիման վրա շարունակելու են խուսափել ծառայությունից՝ օգտագործելով առողջապահական սողանցքերը։


«Թայմ աութ» վերցնելու պատգամավորի առաջարկը արձագանք չստացավ, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձավ նրա մտավախություններին. «Մեր նպատակը չէ վնասել կրթության շարունակականությունը։ Ընդհակառակը, մենք շատ ավելի լայն հնարավորւթյուն ենք ստեղծել, ընդ որում` հիմնավորված հնարավորություն ենք տալու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն կրթություն ստանալ։ Բայց դա չի նշանակում, որ կրթություն ստանալու ցանկությունը պետք է փոխարինի բանակում չծառայելու ձգտումներով»։

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ