Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է խելագարվել

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է խելագարվել
03.04.2018 | 12:00

Զատկի տոնին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորել էր, ապա կոչել «Խելագարվենք, գրավենք քաղաքները»: Նրանք ցանկանում են գրավել, որ ազատագրեն և հիմնադրեն այնպիսի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ հավասար են։

«Եթե մեզ չհաջողվի ունենալ այն, ինչ մենք ցանկանում ենք, ապրիլը պետք է շարունակվի։ Միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով՝ արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»,- ասել է ԵԾ-ի նախագահը:

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ