ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ նախագահին

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ նախագահին
16.04.2018 | 22:24

ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 17-ին, ժամը 12-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կկայանա վարչապետի ընտրությունը: Վարչապետի պաշտոնում թեկնածությունը ներկայացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ