ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ոստիկանությունը զգուշացնում է՝ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը

Ոստիկանությունը զգուշացնում է՝ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը
17.04.2018 | 13:18

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել Երևանում անցկացվող բողոքի ցույցը: «Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին:
Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: Հավաքի կազմակերպիչը անտեսել էնշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ», - հայտարարում է Ոստիկանությունը:


«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար», - ասված է հայտարարությունում:


«Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները»՝ Ոստիկանությունը հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է անում «ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»:

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ