ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.05.2018 | 00:01

Անձնատուր մի՛ եղիր տխրությանը և քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։ Մարդու կյանքը սրտի ուրախությունն է, և կյանքի երկարությունը` նրա ցնծությունը։ Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը և քեզնից հեռու՛ վանիր տխրությունը, քանզի շատերին սպանեց տխրությունը, և դրանից ոչ մի օգուտ չկա։ Նախանձն ու բարկությունը կարճեցնում են կյանքի օրերը, և հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։


Սիրաքի իմաստություն 30. 22-26

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ