Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Կրթության նախարարը ՇՊՀ-ում է

Կրթության նախարարը ՇՊՀ-ում է
15.05.2018 | 13:54

Շիրակի պետական համալսարանում խնդիրներին լուծում տալու համար կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ՇՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։


«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Հայաստանի բուհերից մեկի ներքին խնդիրները»,- նշեց Ա. Հարությունյանը։ Նա ասաց, որ երեկ հանդիպել է բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց է ունեցել: «Մենք այս իրավիճակից մեկ լուծում ենք գտել, ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ»։


Նախարարի խոսքով՝ ռեկտոր Սահակ Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, և այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը։ «Սա փոխզիջումային և ողջունելի տարբերակ է, որպեսզի բուհում վերականգնվի ակադեմիական մթնոլորտը։ Սա մի լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նոր խորհուրդը ձևավորվելուց հետո կանդրադառնա կառուցվածքային փոփոխություններին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 5648

Մեկնաբանություններ