ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Շպիոնաժը կշարունակվի՞». ԱԱԾ պետից հետաքրքրվում է Նաիրա Զոհրաբյանը

«Շպիոնաժը կշարունակվի՞». ԱԱԾ պետից հետաքրքրվում է Նաիրա Զոհրաբյանը
04.06.2018 | 17:59

Խորհրդարանում այսօր ընթացող պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, ԱԱԾ-ի կատարողականը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց` հետաքրքրվելով, թե շարունակելու՞ են արդյոք ուժային կառույցները գաղտնալսել հանրային նշանակության մարդկանց հեռախոսազանգերը:

Զոհրաբյանը, մանրամասնելով հարցը, ասաց, որ տարիներ շարունակ իրենց բոլորի հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որևէ իրավական հիմք: Ավելին՝ ըստ նրա՝ քաղաքական զրույցներից սկսած՝ մինչև կենցաղային զրույցներ հանրայնացվել են: «Հիմա ես ուզում եմ՝ ասեք, թե այդ ավանդույթը, շպիոնաժը, վերանալու՞ է»,- հարցրեց Զոհրաբյանը:
ՈՒժային կառույցի ղեկավարն ասաց, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ գաղտնալսումները, գաղտնագրառումները կլինեն բացառապես դատարանի որոշումների հիման վրա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ