ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Չգիտենք՝ ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը. «Սպայկա»

Չգիտենք՝ ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը. «Սպայկա»
15.07.2018 | 00:28

«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ:

«ՊԵԿ այսօրվա հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։

Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,-նշված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, այն մասին, որ «Սպայկա» ընկերություններում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:
Հավելենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանըլրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք «Սպայկա»-ում ստուգումներ չենք իրականացրել: Թերևս, հնարավոր է, որ իրականացնենք: Մենք «Սպայկայի» գրասենյակում իրականացրել ենք «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններին առնչվող որոշակի գործողություններ»:

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ