ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ»

«Այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ»
18.09.2018 | 01:51

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:


Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում և մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:
Չորս տարի առաջ Աթոյանները փորձել են բնակարանի խնդիր լուծել, սակայն դա նրանց չի հաջողվել. ֆինանսական սուղ միջոցները ստիպել են հարմարվել իրավիճակին և գտնել խնդրի ժամանակավոր լուծում: Արամի գնած կիսակառույցին նոր քար չի ավելացել, ընտանիքն էլ սկսել է բնակվել ծնողների տանը, եղբոր ընտանիքի հետ՝ 11 անձով: Կիսակառույցը հուսալի տուն դարձնելու նպատակը մնացել է անկատար:


«Դեռևս չենք հավատում, որ շուտով կավարտենք շինարարությունը և կտեղափոխվենք մեր նոր տուն։ Սա մեծ երազանք էր, որն իրականություն դարձավ ձեր աջակցության շնորհիվ։ Ես և ընտանիքս անսահման երջանիկ ենք ու անչափ շնորհակալ, որ ձեռք մեկնեցիք՝ ավարտին հասցնելու մեր տունը»,- ասել է Արամը:
«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետև ծրագրի ամենակարևոր նպատակը տարիների հուսահատությունը ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաև իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված և արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով, մենք հնարավորինս կթեթևացնենք նաև հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:


Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ: Բարեկեցիկ պայմաններում ապրելու ընտանիքի երազանքը մոտ ապագայում իրականություն կդառնա:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ