ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Փոխվում է դարաշրջա՞ն

Փոխվում է դարաշրջա՞ն
08.10.2018 | 23:02

France Football ամսագիրը հայտարարել է «Ոսկե գնդակի» հնարավոր առաջին թեկնածուների անունները: Նրանց մեջ են Սերխիո Ագուերոն («Մանչեստր Սիթի»), Գարետ Բեյլն (Մադրիդի «Ռեալ») ու նրա թիմակից Կարիմ Բենզեման, «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնը, ուրուգվայցի հարձակվող, «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Էդինսոն Կավանին: Մրցանակին ընդհանուր թվով հավակնելու է երեսուն մարդ, արդյունքներն այսօր-վաղը հայտնի կդառնան: Ավելացնենք միայն, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 3-ին, Փարիզում: Թերևս այն վերջ դնի վերջին տասը տարում ֆուտբոլային երկու անառարկելի մեծությունների դարաշրջանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ