ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ժողովրդի մատից փուշ հանողը հենց ինքն է

Ժողովրդի մատից փուշ հանողը հենց ինքն է
20.10.2018 | 23:30

Ալավերդիի քաղաքի պղնձաձուլարանից այսօր ծուխ է բարձրացել, ինչը բնավ չի նշանակում, թե ձուլարանի աշխատանքները վերսկսվել են:

Մի խումբ աշխատակիցներ վառարանը տաք պահելու ու դրա հետագա աշխատանքը առավել դյուրին դարձնելու համար երկաթուղու գծերն ամրացնող անպիտան գերաններն ու անվադողեր են այրել, որպեսզի վառարանի ներսում գոնե նվազագույն ջերմություն լինի:

Քայլն ինքնաբուխ է եղել, որևէ մեկը նրանց այդ մասին չի հուշել: Տեղացիները, հասկանալով, որ եթե վառարանն ամբողջությամբ սառչի, ապա դրա վերագործարկումն ինչքան բարդ է լինելու, այդ քայլին են գնացել:

Սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին դեպքն է, երբ աշխատանքն առավել դյուրին դարձնելու ու հետագա դժվարություններից խուսափելու համար աշխատակիցներն անձամբ են տեսնում իրենց գլխի ճարը: Գործարանի աշխատակիցներն այժմ էլ սպասում են, թե ինչ է որոշվելու երկուշաբթի օրը Մեջլումյան-Ավինյան հանդիպման ժամանկ, իսկ մինչ այդ շտապում են նոր վառելիք հայթաթել պղնձի ձուլման վառարանի համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ