ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Ջիբրալթարում

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Ջիբրալթարում
25.01.2019 | 13:48

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը իսպանացի Խիմեն Կուենկան էր: Պարտիայի 52-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս տուրում միավոր կիսեց Հրանտ Մելքումյանը, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Այժմ Արոնյանը և Մելքումյանը կեսական միավոր են զիջում առաջատարներին և ունեն 2,5-ական միավոր:


Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ