ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Շտապ օգնություն

Շտապ օգնություն
01.02.2019 | 05:02

Շտապօգնության բժիշկների ազատման դիմումները ցնցեցին համացանցը` տարաբնույթ կածիքների տեղիք տալով: Խնդիրները նոր չեն, պահանջները ներկայացվել են բազմիցս, պայթյունի համար բավական էր աշխատանքից ազատվելու մեկ-երկու դիմումի հանրայնացումը սոցցանցում: Հիմնական դժգոհությունը կապված է 24-ժամյա գերծանրաբեռնված աշխատանքի հետ: «Օրակարգում» են նաև ապահովագրության ստացումը, դեղորայքի և բժշկական գործիքների պատշաճ բազայի ապահովումը և այլն:


Զգուշացումը, որ հոգնածության հետևանքով մեծանում է բժշկական սխալների հավանականությունը, սպառնալիքի նման է հնչում: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը չի հերքել, որ կանչերի թիվը շատացել է, բրիգադների թիվը մնացել է նույնը, մարդիկ ժամանակ չունեն հանգստանալու: Չի բացառվում նաև դժգոհողների ու հեռացողների թվի ավելացումը: Սա թերևս միակ խնդիրն է, որ հեշտ լուծում ունի. շատ են այս համակարգում աշխատել ցանկացողները, հներին կփոխարինեն նորերը: Կարելի է նաև հուսալ, որ բարձրացված աղմուկի արդյունքում առողջապահական համակարգում իրականացվող փոփոխությունները չեն շրջանցի նաև սույն խնդիրը, որը, ի դեպ, շատ բազմաճյուղ է: Իբրև օրինակ. ոչ վաղ անցյալում «Իրատեսը» անդրադարձել էր օպտիմալ ժամանակում կանչի վայր հասնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու խնդրին: Նյութի առանցքը փաստացի դիպվածն էր. Մասիսի բնակչի կանչը շտապ օգնությունը ընդունել էր երեք ժամ ուշացումով ու տրամաբանական հարցով` ազատվել ենք, գա՞նք, թե՞ չգանք: Պարզվեց` հատկապես Երևանից դուրս այս խնդիրը շատ տարածված է: Դիմեցինք համապատասխան մարմիններին և այդպես էլ ոչ մի «հուսադրող» պատասխան չստացանք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ