ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ի՞նչ գողություն, մի օրով պետք էր

Ի՞նչ գողություն, մի օրով պետք էր
01.02.2019 | 18:45

Այն, որ պետական կառույցները դարձել են հանրության համար շատ ավելի հասանելի, լավ է։ Մարդիկ ազատ ելումուտ են անում Աժ֊ի և նախագահականի այգիներում, բայց պետք չէ այդ կառույցներն այքան մատչելի ու անվերահսկելի դարձնել, որ հանցագործներն այնտեղ անարգել թափառեն։ Միայն թե հիմա էլ չասեք, թե իրենցն է, երբ կուզեն կմտնեն, երբ կուզեն կգողանան։

Հունվարի 30-ին Բաղրամյան 26֊ից գողություն էր կատարվել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշամեդալ:


Հասկանալի է, որ հանցագործությունների թիվը շեշտակի ավելացել է, բայց այդ շենքի պետական պահպանության քթի տակ գողություն է կատարվում։ Ո՞վ կմտածեր. ժամանակին օձն իր պորտով, հավքն իր թևով չէին կարող սղոսկել նախագահական, իսկ հիմա ով ուզի մեդալ կգողանա ու պատկերացրեք, նորից գողոնը ետ կվերադարձնի։
Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:
Հավանաբար մեկին մի օրով հուշամեդալները պետք են եղել, մարդն էլ հեռու չի գնացել, ժողովրդի վարչապետի մոտից է վերցել։ Հո ուրիշ չէ, իրենց վարչապետն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ