ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կողմնակալ եք, հարգելինե՛րս

Կողմնակալ եք, հարգելինե՛րս
14.03.2019 | 23:52

Երևանի քաղաքապետը Հանրային հեռուստաընկերությամբ պարզաբանել է, թե ինչու են որոշել «մերժել» Օպերայի հարակից տարածքի սրճարանները: Հարցազրույցի բովանդակությանը կարելի է երկար անդրադառնալ, քաղաքապետի ասած մտքերի հետ՝ համաձայնել կամ ոչ: Ամբողջ հարցազրույցի ընթացքում ինձ անդադար մեկ ուրիշ փաստ էր տանջում: Հայկ Մարությանը մակետի վրա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի Օպերայի հարակից տարածքը սրճարաններից հրաժարվելուց հետո՝ եկող տարվա գարնանը:
Ինչ խոսք, բավական գեղեցիկ է տեսարանը՝ կանաչ գոտի, մարգագետիններ, դրանց վրա պառկած ու իրար սեր խոստովանող երիտասարդներ: Նման գեղեցիկ մի միջավայր էլ Օպերայից մի քիչ ներքևում է լինելու: Խոսքը Մյասնիկյանի արձանի հարակից այգու մասին է, որ նվեր է 2800-ամյա քաղաքին:


Իմ հիշողության մեջ վառ է մնացել այն աչքերը խոշորացրած աղջկա գոռոց-հեծկլտոցը, որ գլխապատառ պատառոտում էր պաստառները, ինչով ցանկապատել էին այգին շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Այդ աղջնակի օրինակին հետևեցին շատերն ու ազարտի մեջ ընկելով՝ պատռեցին, կոտրեցին ցանկապատը, շինանյութերը ոտնատակ տվեցին, ինչ է, թե այգու բարեկարգման շինթույլտվությունը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր տվել: Դատելով այգու նախնական մակետից՝ այն գեղեցկագույն մի տարածություն է լինելու, բայց քանի որ քաղաքական հստակ ուղղվածություն կար այդ ժամանակ և պետք էր անվստահություն հայտնել Մարգարյանին, ապա կանաչապատմանը դեմ էին այդ աղջնակն ու նրա բազմաթիվ համախոհները:


Հիմա հարց եմ ուզում ուղղել մեր հարգարժան այն պաշտոնյաներին, որոնք հիացական գրառումներով տարածում են Օպերային հարակից ստեղծվելիք այգու մակետի լուսանկարը: Եթե ջատագովն ենք կանաչ տարածություններ ունենալու, ձեր խիղճը չի՞ տանջում, որ Մյասնիկյանի արձանի հարակից այգու հանդեպ նույն սրտացվությունը չեք ցուցաբերել: Թե՞ այն ժամանակ իրավիճակն այլ բան էր ստիպում: Կողմնակալ մի՛ եղեք, հարգելի իշխանավորներ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ