Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հայտնում է նախկին հետախույզը

Հայտնում է նախկին հետախույզը
26.03.2019 | 01:46

Ռուսաստանի արտաքին հետախուզության վետերան Գեորգի Սաննիկովը բացատրել է 1972 թվականին կայացած, «դարի մրցամարտ» անվանումը ստացած Բորիս Սպասկի-Ռոբերտ Ֆիշեր մրցամարտում խորհրդային շախմատիստի կրած պարտության պատճառները՝ հայտնում է РИА «Новости»-ն: Ամերիկացիները Սպասկու նկատմամբ կազմակերպել էին շատ հզոր հոգեբանական գրոհ: «Այդ ճնշումը սկսվեց դեռևս մրցամարտից առաջ, երբ Ֆիշերը մի քանի հարցազրույցներում անբողոքարկելի հայտարարեց իր սպասվելիք հաղթանակի մասին», -հայտարարել է հետախույզը: Նա նաև նշել է, որ Սպասկու համար ծանր էր առանց ընտանիքի աջակցության, իսկ նրա կնոջ ներկայությունը կարողացան ապահովել չափազանց ուշ, երբ շախմատիստն արդեն տանուլ էր տվել մեծ թվով պարտիաներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ