ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մի նամակ էլ դու գրիր

Մի նամակ էլ դու գրիր
19.04.2019 | 17:45

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր Մարտի 1-ի գործի առնչությամբ հետաքրքիր կարծիք է հայտնել, միայն, թե դա արել է մի քիչ ոլոր-մոլոր ճանապարհով։ Կարող էր ուղիղ ձևով ասել, որ ինքը համոզված է, որ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման չի տվել, դա արել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համենայնդեպս այսպիսի տպավորություն է թողնում նրա հայտարարությունները։ Իհարկե, Քոչարյանին արդարացնելու, սլաքները Սարգսյանին ուղղելու Բաբայանի մեծ մղումը հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից նրա հայտարարությունները պետք է Մարտի 1-ի գործով զբաղվող քննչական կազմին հետաքրքրի։ Նրա խոսքերից ակնհայտ է, որ ունի տեղեկություններ, ըստ այդմ, նա ևս պետք է հարցաքննության կանչվի։ Գուցե խիստ արժեքավոր բա՞ն հայտնի իրավապահներին։ Այլապես ստացվում է՝ ծանր մեղադրանք է առաջադրվում մեկ այլ նախագահի վրա ու դրան ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Կամ էլ Բաբայանը Շիրխանյանի պես նամակ պիտի գրի ու ասածը փաստերով ապացուցի։ Երաշխավորված տարբերակ է, ԱԱԾ-ն ուշադրության կարժանացնի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ