ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար ծանր է Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելը

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար ծանր է Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելը
22.05.2019 | 12:14

Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրել է. «Քննարկելով բոլոր տարբերակները, մենք ստիպված էինք ինձ համար դժվարին որոշում ընդունել՝ թիմի հետ չմեկնել Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման հանդիպումները մեզ՝ խաղացողներիս համար հաճախ չեն տեղի ունեում և պետք է խոստովանեմ՝ ինձ համար ծանր է այն բաց թողնելը»:


«Արսենալի» մամուլի ծառայությունը ևս հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպմանը՝ հայ մարզիկի անվտանգության նկատառումներից ելնելով: «Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսի»-ի դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք հանգամանալից ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում: Ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որ նա չի մեկնի թիմի հետ: Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ խոր մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիաճակի կապակցությամբ: Միկին առանցքային խաղացող էր լինելու եզրափակչում, այնպես որ դա մեզ համար մեծ կորուստ է: Մենք շատ տխուր ենք, որ այդպիսի խաղացողը նման հանգամանքներում բաց կթողնի Եվրագավաթի եզրափակիչը, ինչը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հազվադեպ է տեղի ունենում»՝ հայտարարել է «Արսենալը»:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ