ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Արսենալի» երկրպագուները ՈւԵՖԱ-ից պահանջում են ԵԼ եզրափակիչ խաղը տեղափոխել Բաքվից Լոնդոն

«Արսենալի» երկրպագուները ՈւԵՖԱ-ից պահանջում են ԵԼ եզրափակիչ խաղը տեղափոխել Բաքվից Լոնդոն
24.05.2019 | 12:40

«Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման: Մրցաշարի եզրափակչում «Արսենալը» հանդիպելու է անգլիական ևս մեկ ակումբի՝ «Չելսիի» հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ժամանելու Բաքու: «Ի լրում աննախադեպ խնդիրների, որոնք «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերին թույլ չեն տալիս ներկա գտնվել ԵԼ եզրափակչին, որը ՈւԵՖԱ-ի որոշմամբ պետք է տեղի ունենա Բաքվում, «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ստիպել է դուրս մնալ խաղից՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով», - ասվում է խնդրագրում: Երկրպագուները պահանջում են խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ