Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Իսկոն կամ Ռոդրիգեսը

Իսկոն կամ Ռոդրիգեսը
19.07.2019 | 02:38

Մադրիդի «Ռալը» որոշարկվել է իր կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերային արժեքի հարցում՝ տեղեկացնում է AS-ը: Մայրաքաղաքային ակումբն այլ թիմերի առաջարկությունները պատրաստ է քննության առնելու նվազագույնը 80 միլիոն եվրո առաջարկի դիմաց: Նշվում է, որ Իսկոյի հեռանալու դեպքում ակումբն այլևս քննության չի առնի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հնարավոր վաճառքի հարցը:


Անցած տարի Իսկոն ակումբային մակարդակով մասնակցել է 37 դիմակայության, դարձել վեց գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ ավելի վաղ լուր էր տարածվել, թե իսպանացին հնարավոր է կարիերան շարունակի անգլիական պրեմիեր լիգայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ