ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նոր «ԱրՄաթ» լաբորատորիա՝ Ախալցխայում

Նոր «ԱրՄաթ» լաբորատորիա՝ Ախալցխայում
04.11.2019 | 14:40

Ախալցխայում բացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:


Բացման արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Ներկա էին ՋԱՀ-ի և ԱՏՁՄ պատվիրակությունը, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ, տեղական իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու մշակութային գործիչներ։
Ինչպես իր ելույթում նշել է ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը այս կենտրոն կարող են հաճախել նաև վրացի երեխաները:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ