ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ «Վերնատունը» կդառնա՞ քաղաքական ուժ

Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ «Վերնատունը» կդառնա՞ քաղաքական ուժ
15.11.2019 | 19:41

«Ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, թե որ ուղղությամբ կգնանք, բայց որ նման ակումբներն ունեն հեռանկարներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, ակնհայտ է», - ասաց նա։ Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսօր իշխանությունից դուրս կա հինգ-վեց ուժային տարբեր կենտրոն, քաղաքական ու հասարակական տարբեր խմբավորում, որոնց մտահոգությունները նույնն են։ «Հայաստանում այսօր, իրոք, անհրաժեշտ է ձևավորել մեկ-երկու օրակարգ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի», - ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ Ղարաբաղի հարցում որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե աննախադեպ է, իրականում տեսանելի են շատ տարբեր, հակասական հայտարարություններ։ «Արդեն արձանագրել ենք զիջումներ, փաստորեն, բանակցությունները մտել են փակուղի», - նշեց նա։ Աղվան Վարդանյանն ասաց, թե այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, միջնադար են հիշեցնում։ «Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, ինչ կատարվում է դատարանների հանդեպ, ՍԴ-ի հանդեպ, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի», - ասաց նախկին պատգամավորը։


Լրագրողի հարցին՝ չե՞ն խախտվել ժամկետները Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ, ապա նախագահ ընտրելու ու Գագիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Երբ հարցն ավարտեք, ես կասեմ՝ ոչ, չեն խախտվել»:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ