ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վազգեն Մանուկյան. «Վերնատունը» որևէ ուժի չի պատկանում

Վազգեն Մանուկյան. «Վերնատունը» որևէ ուժի չի պատկանում
15.11.2019 | 19:41

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում՝ առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը: «Հայաստանում վաղուց անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են ՀՀ առջև: Ամեն մեկն, իհարկե, մնում է իր գաղափարներին, մտքերին, բայց այդպիսի շփումները կարևոր են նոր մտքերի գեներացման և երկրի ներսում քաղաքական պայքարի որոշակի համերաշխություն ապահովելու համար: Այստեղ պետք է լինեին և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներ», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ձևակերպում չկա, թե ով է ակումբի անդամ. «Ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում: Այն բոլորին է»: Նա նշեց, որ ակումբը կարող է քննարկումների հարթակ դառնալ տարբեր թեմաների և հասարակությանը հուզող հարցերի համար, իսկ այսօրվա քննարկումը տեղի կունենա երեք հարցի շուրջ՝ Արցախի հարց, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ և պետաիրավական հարցեր:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ