Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
29.11.2019 | 00:46
Հավատքիս ու հոգուս դռները
թախկում ու փոշոտվում են
Անվերջ:
Սպասումը հեռանում է, ու թախիծ է
լցվում ոսկորներիս վրա:
Ահարոնի գավազան դարձրու
մեր ոսկորի ցավը,
Որ պտտեմ ցեղիս ու ազգիս վրայով,
Ծաղկեցրու ձեռս` չնայելով
մեղքերիս շարին:
Ալեկոծիր սիրտս Քո Մեծ սիրով,
ՈՒ ձեռներիցս բռնած` Տուն տար բոլորիս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 5247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ