ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը հայտնել է Թալիբանի հետ հաշտություն կնքելու միակ ճանապարհի մասին

Թրամփը հայտնել է Թալիբանի հետ հաշտություն կնքելու միակ ճանապարհի մասին
29.11.2019 | 13:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «Թալիբան» շարժման հետ խաղաղության համաձայնության հնարավոր կլինի գալ կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերելու պարագայում: ««Թալիբանը» ցանկանում է գործարք կնքել, և մենք հանդիպում ենք իրենց հետ, ասում ենք, որ դա հնարավոր է միայն կրակը դադարեցնելու պարագայում»,- ասել է Թրամփը: Նա ընդգծել է, որ ավելի վաղ թալիբները կրակը դադարեցնելու մտադրություն չունեին, այժմ իրենք են ցանկանում:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ