ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վրաստանում ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաներ տարբեր շրջաններում

Վրաստանում ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաներ տարբեր շրջաններում
02.12.2019 | 12:31

Վրաստանում ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանի միացյալ ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել երկրի տարբեր շրջաններում: Ակցիաները կսկսվեն այս շաբաթ Քութաիսիից: Վաշաձեի խոսքով՝ մինչև շրջաններում ակցիաների սկսվելը, իրենք ցուցարարների հետ ևս մեկ անգամ կփորձեն պիկետի ենթարկել խորհրդարանը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ