ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը
04.12.2019 | 22:10

Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը և վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ որոշումից հետո ակնկալվում է, որ արդեն կորոշվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների ժամկետները:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ