ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շվեյցարիան նոր նախագահ է ընտրել

Շվեյցարիան նոր նախագահ է ընտրել
11.12.2019 | 23:17

Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է 2020-ի նախագահ: Նրա թեկնածությունը սատարել է 200 պատգամավորից 186-ը: Սիմոնետա Սոմարուգան ծնվել Է 1960-ի մայիսի 14-ին Արգաուի կանտոնի Սինս ավանում: Ավարտել Է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել Է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում Է 2010 թվականից:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ