ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բախումներ Բեյրութի կենտրոնում

Բախումներ Բեյրութի կենտրոնում
15.12.2019 | 20:43

14 մարդ է վիրավորվել անցած գիշեր Բեյրութի կենտրոնում բախումների ընթացքում: Ընդհարումները սկիզբ են առել, երբ Լիբանանի անվտանգության ուժերը փորձել էին ցրել մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին և կառավարական շենքերին հարող տարածքը մաքրել շաբաթներ առաջ կառուցված բարիկադներից: Reuters-ի տեղեկություններով` ցուցարարների շրջանում ձերբակալվածներ կան:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ