ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախարարներին արգելել է մասնակցել Դավոսի ֆորումին

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախարարներին արգելել է մասնակցել Դավոսի ֆորումին
18.12.2019 | 11:54

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է մասնակցել 2020-ի հունվարի 21-24-ը Դավոսում Տնտեսական համաշխարհային ֆորումին՝ հաշվի առնելով ընտրողների կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությունը՝ գրել է The Guardian-ը՝ հղում տալով իր աղբյուրներին: Ջոնսոնը նույնպես հրաժարվել է ֆորումին մասնակցել նա ցանկանում է «կենտրոնանալ բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների շուրջ»:

«Հիմնականում ուշադրություն է դարձվելու հունվարի 31-ին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը, առողջապահական ազգային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասել է թերթի զրուցակիցը,- «Մենք դա ենք խոստացել ժողովրդին, այլ ոչ թե այցելություն Դավոս»:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ