ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ի՞նչ է առաջարկել Ղազինյանը Վանեցյանին

Ի՞նչ է առաջարկել Ղազինյանը Վանեցյանին
18.12.2019 | 12:24

«Ժամանակը» գրում է. «Նախորդ օրը գրել էինք ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Մոսկվա այցի մասին: Մեր տեղեկություններով՝ Ղազինյանը Վանեցյանին առաջարկել է անդամակցել իր կուսակցությանը և նույնիսկ առաջարկել է համանախագահի պաշտոնը, սակայն մերժում է ստացել: Վանեցյանն իր մերժումը հիմնավորել է որևէ կուսակցության չանդամակցելու որոշմամբ»:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ