ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երկրաշարժ` Ադրբեջանում, զգացվել է նաև Ստեփանակերտում

Երկրաշարժ` Ադրբեջանում, զգացվել է նաև Ստեփանակերտում
20.12.2019 | 14:36

Դեկտեմբերի 20-ին, ժամը 08:00-ին հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3-4 բալ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ