ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Rolls-Royce-ն ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թողարկել

Rolls-Royce-ն ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թողարկել
26.12.2019 | 12:07

Գլյուկեստերշիրի օդանավակայանում ցուցադրված ինքնաթիռը, որի արտադրողը Բրիտանական Rolls-Royce ընկերությունն է, հավակնում է ռեկորդ սահմանել: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները:

«Այն աշխարհում ամենաարագընթաց ու ամբողջովին էլեկտրական առաջին ինքնաթիռն է, որ փորձնական առաջին թռիչքը 2020-ին կկատարի: Ինքնթռիթի արագության ընթացիկ ռեկորդը պատկանում է Siemens ընկերության՝ ժամում 210 մղոնը: Rolls Royce-ը վստահ է, որ կարող է գերազանցել գերազանցել 300 մղոնն ու նոր ռեկորդ սահմանել»,- գրում են լրատվականները:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ