ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Դալմա Գարդեն մոլ»-ը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը

«Դալմա Գարդեն մոլ»-ը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը
11.01.2020 | 01:27

«Դալմա Գարդեն մոլ»-ում հունվարի 9-ին տեղի ունեցած ցնցումների նախնական պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր: Հունվարի 9-ի միջադեպից հետո ԱԻՆ մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանան հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է։ Ուսումնասիրությունը շարունակվում է:


«Դալմա Գարդեն մոլ»-ը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ