ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հարթի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հարթի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները
12.01.2020 | 16:03

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները պետք է հարթի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք առևտուր անել Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ մենք կարող ենք», - ասել է Թրամփը «Fox News»-ի եթերում:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ