ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը խոստացել է 1 տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանմանը

Պուտինը խոստացել է 1 տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանմանը
16.01.2020 | 14:21

ՌԴ նախագահը խոստացել է 1 տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանման, առողջապահական և սոցիալական ծրագրերի համար: Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ 466 000 ռուբլի կվճարվի առաջին երեխայի ծննդյան համար, տարրական դպրոցում երեխաները կապահովվեն անվճար սննդով, առաջարկել է բյուջեից նպաստներ վճարել ոչ թե մինչև 3, այլ մինչև 7տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ