ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լիլիթ Մակունցը՝ կառավարման կիսանախագահական մոդելի մասին

Լիլիթ Մակունցը՝ կառավարման կիսանախագահական մոդելի մասին
20.01.2020 | 21:30

«Այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային հանձնաժողովը քննարկի, ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, և դրա արդյունքում կկարողանանք հասկանալ՝ ո՞ր կողմն է ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս». հունվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ վերաբերմունք ունի ՀԱԿ-ի՝ հայտարարությանը, թե պետք է անցնել կիսանախագահական կառավարման մոդելին:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ