ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչ է անում զերծ մնալ չմտածված, հակակազմակերպչական քայլերից

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչ է անում զերծ մնալ չմտածված, հակակազմակերպչական քայլերից
21.01.2020 | 22:09

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարությունը, կազմակերպության հիմնարար առաքելությունը՝ ազգային - ազատագրական պայքարի նպատակների իրականացման երթը վերահունավորելու եւ այդ ուղղությամբ աշխատանքները վերասահմանելու մտադրությամբ, տարեսկիզբին գումարված արտահերթ նիստի ընթացքին ձեռնամուխ եղավ կազմակերպչական խորքային ու համապարփակ վերափոխումների գործընթացին: Բոլոր նրանք, որոնք այդ վերափոխումների արդյունքով մեկուսացվեցին, պետք է անհապաղ ենթարկվեն ղեկավարության կողմից ըստ կանոնադրության կայացրած տնօրինումներին եւ զերծ մնան հրապարակային ջղագրգիռ ու անոպա ելույթներից, արարքներից եւ հակակազմակերպչական քայլերից, որոնց հնարավոր հետեւանքների մասին շատ լավ տեղեկացված են: Մեր շարքերը կուռ ու միասնական, վերանորոգ հավատով եւ անսասան կամքով լծված են կազմակերպության վերակառուցման ու վերանորոգման պատվաբեր գործին, եւ չունեն՝ ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մասնագիտական որակներ, զբաղվելու համար հոգեկան խախտումներով տառապող մեկուսացված տարրերի ջղաձգումներով, որոնք ազգային եւ հոգեւոր կառույցների դեմ շղթայազերծած «խաչակրաց» արշավանքներին զուգահեռ, հիմա էլ կը փորձեն ազգային - ազատագրական պայքարի համար ստեղծված կազմակերպությունը շեղել իր հիմնական նպատակներից ու առաքելությունից:

21 Հունվար 2020
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարության Մամլո Դիվան

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ