ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 3 մարդ զոհվել է, 157-ը՝ վիրավորվել

Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 3 մարդ զոհվել է, 157-ը՝ վիրավորվել
06.02.2020 | 13:36

Ստամբուլի օդանավակայանում Pegasus Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով երեք մարդ զոհվել է , առնվազն 157-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում 177 մարդ է եղել: «30 մետր բարձրությունից օդանավն ընկել է թռիչքուղու վրա», - ասել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայը տեղական հեռուստատեսությամբ:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ