ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               

Վիկտոր Սողոմոնյանն աշխատանքի է անցել Մարգարիտա Սիմոնյանի հեռուստաալիքում

Վիկտոր Սողոմոնյանն աշխատանքի է անցել Մարգարիտա Սիմոնյանի հեռուստաալիքում
07.02.2020 | 17:47

Սպուտնիկ Արմենիան տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն աշխատանքի է անցել Ռաշը Տըդեյ (RT) հեռուստաալիքում, որտեղ աշխատելու է վերլուծական կոնտենտի վրա:
Այս հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է: Այն ստեղծվել է արտաքին քարոզչության նպատակով:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ