ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Անկախ փորձագետների կարծիքով` 2019-ի տնտեսական աճը կկազմի 8.2%

Նիկոլ Փաշինյան. Անկախ փորձագետների կարծիքով` 2019-ի տնտեսական աճը կկազմի 8.2%
09.02.2020 | 14:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տարածել է իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին Еureporter պարբերականի հոդվածը՝ նշելով. «Անկախ փորձագետների կարծիքով` 2019-ի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ 2019-ի տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ