ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հանրաքվեի «աբսուրդները»

Հանրաքվեի «աբսուրդները»
11.02.2020 | 15:54

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ էր գնացել: «Քննարկման խնդիրները շատ էին, նախ` հանրաքվեի կազմակերպման, առաջին հերթին հանձնաժողովների անդամների, տեղերի հարցը: Այս պահին քննարկվում է` հանձնաժողովականները, մնացյալ ընտրությունների նման, լինեն ֆրակցիաների կողմի՞ց նշանակված, թե՞ ոչ։


Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա»,- ասաց իմքայլական մեր աղբյուրը: Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։ «Եվ սա միակ աբսուրդը չէ. որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում եւ «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, եւ զուտ ֆիզիկապես թերեւս դժվար է․․․ ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Էս շաբաթ արեցինք` արեցինք. հանձնաժողովի անդամները մինչեւ մարտի 1-ը պետք է հայտնի լինեն:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ