ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով

ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով
12.02.2020 | 00:09

ԵԺԿ-ն համարում է, որ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը հապճեպ է: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ