ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Խղճի և դավանանքի ազատության հակասահմանադրական սահմանափակումը վերացվեց

Խղճի և դավանանքի ազատության հակասահմանադրական սահմանափակումը վերացվեց
20.02.2020 | 22:13

ՀՀ Սահմանադրական դատարանն օրերս անվավեր ճանաչեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի այն կետը, որն արգելում էր ոստիկանության աշխատակցին լինել որևէ կրոնական կազմակերպության անդամ։ ՍԴ որոշման համաձայն՝ օրենքի տվյալ կարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածին (Մտքի, խղճի և կրոնի ազատությունը) և 45-րդ հոդվածին (Միավորումների ազատությունը)։

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ