ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արա Բաբլոյան. Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել

Արա Բաբլոյան. Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել
25.02.2020 | 22:23

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից արդարություն է ակնկալում։ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան», - ասաց Արա Բաբոլյանը դատարանի բակում։ Լրագրողի հարցին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրահանգով է ընկերության փոփոխություն տեղի ունեցել, Բաբլոյանն արձագանքեց. «Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն է ասում, ես էլ Ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, թե Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել՝ Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը բացառապես որևէ հիմք չունի։ Եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, կծանոթացնեմ 5 հատորի հետ, կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա ասելու համար, որ Բաբոլյանը սա սխալ է արել և կարելի է նրան մեղադրել», - ասաց Արա Բաբլոյանը։


Քանի որ Սերժ Սարգսյանի գործին լավ ծանոթ չէ, Բաբոլյանն ասաց, թե չի կարող ասել՝ որ մասն է շինծու, որը՝ ոչ. «Բայց այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, ես գտնում, եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի», - ասաց Բաբլոյանը՝ հավելելով, թե շատ լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին և կարող է ասել, որ նա չէր կարող միջամտել որևէ գործի:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ